Լրահոս
Օրվա լրահոսը

Մի շարք եվրոպական երկրների կողմից շենգենյան մուտքի վիզա տրամադրելու դիմումների քանակն աճել է 40-50 եւ ավելի տոկոսով, որին ոչ բոլոր դեսպանություններն են պատրաստ եղել․ «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 05,2023 10:23

«Ժողովուրդ» օրաթերթը հարցում ուղարկեց ՀՀ ԱԳՆ՝ ճշտելու, թե 4-5 ամիս «անշարժ» մնացող հերթերում սպասող քաղաքացիների խնդիրների լուծման, մասնավորապես՝ վիզաների տրամադրման գործընթացը հեշտացնելու եւ արժանապատիվ լուծում տալու համար ինչ գործուն քայլեր է անում ԱԳՆ-ն:

Հարցմանն ի պատասխան՝ Արտաքին գործերի նախարարությունից տեղեկացրին, որ օտարերկրյա պետությունների կողմից մուտքի վիզաների տրամադրումը հանդիսանում է «Հյուպատոսական կապերի մասին Վիեննայի կոնվենցիայի» 5-րդ հոդվածով սահմանված հիմնական գործառույթներից մեկը, որն իրականացնելիս դեսպանություններն առաջնորդվում են իրենց երկրների օրենսդրությամբ, եւ որեւէ երկրի արտաքին գերատեսչություն իրավասու չէ միջամտելու այդ գործընթացին եւ անմիջական վերահսկողություն իրականացնելու լծակներ չունի:

«Այնուամենայնիվ, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ցանկացած պատեհ առիթով բարձրացնում է խնդրո առարկա թեման, որը հիմնականում վերաբերում է եվրոպական երկրների՝ մուտքի վիզաների տրամադրման ծառայությանը (այցելության օր ամրագրելը)՝ քաղաքացիներին առավել մատչելի, այսինքն՝ խելամիտ ժամկետում հասանելի դարձնելու համատեքստում:

Վերոնշյալ հարցը բազմիցս քննարկվել է թե՛ ԵՄ կողմի եւ թե՛ ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ ս.թ. մարտի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի եւ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների եւ ՀՀ գերատեսչությունների գործընկերների հետ համատեղ հանդիպման ընթացքում:

Ըստ նախարարության դիտարկումների եւ դեսպանությունների կողմից ներկայացվող հիմնավորումների, որոնք հիմնականում հաստատվում են պաշտոնական վիճակագրության տվյալներով, խնդիրները հիմնականում ծագում են ոչ թե մուտքի վիզա ստանալիս ընթացակարգերի, այլ ժամադրության օր ամրագրելու քայլում, որը, հետքովիդային ժամանակաշրջանից սկսած (2022թ. գարուն-ամառ), էապես վատթարացել է դիմորդների կտրուկ աճի պատճառով։

Համաձայն պաշտոնական վիճակագրության՝ նախորդ համադրելի տարիների (2018,2019) համեմատ՝ մի շարք եվրոպական երկրների կողմից շենգենյան մուտքի վիզա տրամադրելու դիմումների քանակն աճել է 40-50 եւ ավելի տոկոսով, որին ոչ բոլոր դեսպանություններն են պատրաստ եղել իրենց կարողություններով եւ մարդկային ռեսուրսներով։ Որոշ դեսպանությունների հաջողվել է ժամադրությունների ընթացակարգը բարելավել, որոշներին՝ ոչ այնքան։

Հատկանշական է, որ ԵՄ անդամ երկրների դեսպանությունների աշխատակիցների համար հարցը նույնպես մեծագույն մտահոգության առարկա է։ Միեւնույն ժամանակ ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել ջանքեր գործադրելու վերոնշյալ պայմանների բարելավման ուղղությամբ»։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930