Քարոզարշավի առաջին իսկ օրվանից տեսնում ենք, թե ինչպես է Տիգրան Ավինյանի հետ բակից բակ քայլում Թալին խոշորացված համայնքի Արագածավան գյուղի Ջրօգտագործողների ընկերության վերահսկողության պետ Սուրեն Թորոսյանը, որն անցնում է մի քրեական վարույթով` մարդ ծեծելու համար։
Մի քանի օր է՝ նաեւ Մեղրիի ՔՊ-ականներն են «բուքսիր» եկել Ավինյանին՝ ՔՊ-ական քաղաքապետի պարտված թեկնածու, կարատեի մարզիչ Արարատ Թումանյանի գլխավորությամբ։
Ավինյանն էլ ժամանակին էր Մեղրի գնացել` Արարատին աջակցելու համար։ Երեկ Արարատ Թումանյանը հաստատեց իր մասնակցությունն Ավինյանի քարոզարշավին:
Ինչի՞ց դրդված եք Երեւան եկել։
Կարդացեք նաև
«Ես մտահոգված եմ Հայաստանի Հանրապետությունում ամեն ընտրությունով։ 2018 թվականից պետության կողմից դրանք անցկացնում, պատշաճ վերահսկվում է՝ արդար, անաչառ, համայն հայության մայրաքաղաքի ավագանին ու ընտրությունը ինձ համար նույնպես անտարբեր չի։ Ես, ունենալով Երեւանում մեծ շրջապատ, բարեկամություն, իմ հորդորներն եմ անում, որ մարդիկ ճիշտ ընտրություն կատարեն աշխատունակ մարդու օգտին։ Ես մեկ անգամ չէ, որ մասնակցել եմ քարոզարշավին: Բացի այդ` քարոզարշավը միայն քայլելով չէ, այլ հորդորելով էլ է»։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում