Այս գիշեր, ժամը 23:30 – 00:30 միջակայքում Ավան վարչական շրջանում համատարած և կազմակերպված ձևով պատռել են «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախընտրական պաստառները:
Այս խուլիգանությունը պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ, ում կողմից էլ որ կազմակերպված լինի:
Կոչ ենք անում իրավապահ մարմիններին համապատասխան միջոցառումներ ձեռնարկել նման դեպքերը բացառելու, մեղավորներին պատժելու և նախընտրական քարոզարշավի բոլոր մասնակիցներին հավասար հնարավորություններ ապահովելու ուղղությամբ:
Կարդացեք նաև
ՀԱՍԱԿ-ի նախընտրական շտաբ