Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Իրենք ինչքանո՞վ են քայլել տեսնես, չէ՞, դրես կոդ էլ ասում են». Մանե Թանդիլյանը՝ ՔՊ-ի համար 1000 դրամով քայլելու մասին

Սեպտեմբեր 05,2023 00:05

Լրագրողները «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանին հարցրեցին՝ դուք խոսում էիք ՔՊ-ի կողմից վարչական ռեսուրսի չարաշահման մասին, արդեն ահազանգեր կան՝ «փողով քայլելու» վերաբերյալ, որի հետ կապված հրապարակվել են «սքրինշոթեր», ըստ որի 1000 դրամ են տալիս, 1000 դրամը քիչ չի՞ քայլելու համար՝ Մանե Թանդիլյանը կատակեց. «Իրենք ինչքանո՞վ են քայլել տեսնես, չէ՞: Դրես կոդ էլ ասում են: Մենք, երբ մտնում էինք մրցապայքարի մեջ, գիտեինք ինչ սպասել իրենցից, սա նորություն չէ մեզ համար: Այդ բոլոր ռեսուրսներով հանդերձ ենք հաղթելու իրենց Երեւանում: Այդ մասնակիցները, որոնք գնացել ու քայլել են, իրենք գնալու են եւ ընտրելու են այլ ուժի՝ հատկապես «Ապրելու երկրին», որովհետեւ այդ ստորաքարշ վիճակից դուրս են գալու: Իրենք հերքում են փորձել տարածել եւ այլն, իրավապահները պիտի զբաղվեն: Մարդիկ պետք  իմանան նաեւ, որ ընտրատեղամասերում իրենց ձայնը պահվելու է եւ մարդիկ թող գնան ընտրության ու նաեւ դրա համար պատժեն»:

Հարցին՝ ՔՊ-ի թեկնածուն ակնարկում էր, որ «Ապրելու երկրի»՝ ճոպանուղու համակարգը գործարկելու ծրագիրն իրատեսական չի, ի՞նչ ակսեք՝ Մանե Թանդիլյանը պատասխանեց. «Այդ թեկնածուն անգամ իրենց ծրագիրը չի կարդացել, որի մեջ նույնպես ճոպանուղի կա, իհարկե, այնպես գլոբալ չէ, ինչպես մերը, որովհետեւ իրենք չեն կարող այդպիսի մտածողություն ունենալ համակարգային լուծումների, բայց իրենց խորհուրդ տվեք ընթերցել իրենց ծրագիրը: Իրենք հեքիաթասացներ են, դրանցով են գալիս իշխանության, դրա համար իրենց թվում է՝ այլ ուժեր էլ են այդպիսին»: Նա ասաց, որ եթե աշխարհայացքը քթից մի փոքր երկար լինի, կտեսնեն, որ ճոպանուղին վաղուց էր պետք ներդնել Երեւանում, դա իրատեսական է, որովհետեւ բլրոտ, լեռնոտ տեղանք է ու այսպիսի քաղաքներում նման լուծումն արդյունավետ է:

Հռիփսիմե ՋԵԲԵՐՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930