Գյումրեցի ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ պարեկները տաքսու վարորդին կանգնեցնում են ծխելու համար, սակայն տուգանում ամրագոտի չկապելու համար։
Տեսանյութում պարեկները իր իրավունքները պաշտպանող քաղաքացու հասցեին այլասերված հայհոյանքներ են հնչեցնում։ Հայհոյանքները ուղղված են նաև բոլոր գյումրեցիներին։ Նրանք հայհոյախառն սպառնալիքներ են հնչեցնում նաև բոլոր տաքսու վարորդների հասցեին։
Կարապետ Պողոսյանը այն տարածելիս՝ գրել է․ «18+
Տեսանյութը արվել է պարեկի մոտի վիդեոռեգիստրից, տրամադրվել է օրինական ճանապարհով՝ օպերատիվ շտաբից։
Կարդացեք նաև
Ներողություն եմ խնդրում տեսանյութում հնչող հայհոյանքների համար։
Տեսանյութում պարեկները կանգնեցնում են քաղաքացուն ծխելու համար, ապա տուգանում ամրագոտու համար։
Նյութում առկա է ոստիկանության կամայականությունները, լկտիությունը անպատժելիությունը
Պարեկները հայհոյում են շիրակցիներին, սպառնում բոլոր տաքսի վարողներին..»։
Տեսանյութը հարուցել է օգտատերերի մեծ վրդովմունքը։
ՀՀ ոստիկանությունը Կարապետ Պողոսյանի գրառումից քիչ անց պարզաբանել է․ «Տեղի ունեցածի կապակցությամբ նշանակվել է ծառայողական քննություն
Այսօր սոցցանցում Շիրակի մարզի պարեկների մասնակցությամբ տեսանյութ էր տարածվել:
Հայտնում ենք, որ տեղի ունեցածի կապակցությամբ ՆԳՆ ոստիկանությունում նշանակվել է ծառայողական քննություն: Արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»:
Թե ովքեր են այդ պարեկները, որ համայնքից են, մանրամասները՝ վաղը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ