Երևանի ավագանու ընտրություններին մասնակից «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Արման Ղուկասյանն այսօր իր նախընտրական քարոզարշավն իրականացրեց Կենտրոն վարչական տարածքում։ Դրա շրջանակում նա Ֆրանսիայի հրապարակ էր եկել ձիով։
«Քանի որ այս ընտրությունները վերածվել է երգի և պարի փառատոնի, մենք որոշել ենք հետ չմնալ։ Ի սկզբանե քաղաքական բովանդակությամբ լի ընտրապայքար էինք սպասում և լուրջ ծրագրով ենք հանդես գալիս, շատ ուժերի ունենք հարցեր, բայց այդպես էլ այդ հարցերի պատասխանը չստացանք։ Դե տեսանք, որ երգի-պարի փառատոն է, և որոշեցինք մեր ուժերը փորձել այս ուղղությամբ։
Կարդացեք նաև
Իսկ իրականում սա սարկազմով ակցիա է, բնական է, մենք ցույց ենք տալիս մեր վրդովմունքը ընտրությունների նկատմամբ, որ չկա որևէ քաղաքական բովանդակությամբ պայքար, ծրագրային պայքար»,-ասաց Ղուկասյանը: