Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան․ «Քրեակատարողական հիմնարկները սեպտեմբերի 17-ից հետո գրկաբաց սպասում են շատերին, այդ թվում՝ այսօրվա իշխանավորներին»

Սեպտեմբեր 04,2023 21:03

«Մայր Հայաստան» դաշինքի Երեւանի ավագանու թեկնածու, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը եւ 44-օրյա պատերազմում նահատակված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը, որն այս քարոզարշավի ընթացքում օգնում է «Մայր Հայաստան» դաշինքին, այսօր «Հայելի» ակումբում խոսեցին քարոզարշավի ընթացքում իրենց տեսածների մասին։

«Բազմազան են թեմաները։ Նարկոտիկների խայտառակ շրջանառություն, ինչը ներկա եւ գալիք սերունդը մորթելու եւս մի միջոց է, որովհետեւ թմրամոլներից դժվար թե առողջ երեխաներ ծնվեն։ Ահավոր արտագաղթի ֆոնին անհասկանալի քանակով մարդկանց են մուտքի վիզա տվել։ Այսօր Երեւանում 40 հազարից ավելի «ներգաղթյալներ» կան անհասկանալի ծագումնաբանությամբ։ Եվ ես անընդհատ հիշում եմ, երբ ստահակն ասում էր, որ իրենք ամեն բան անելու են, որպեսզի Հայաստանի բնակչությունը հասցնեն հինգ միլիոնի։ Այսինքն, դա ոչ թե պետք է արվեր մեր բնական աճի միջոցով, որպեսզի հայկական գենը բազմապատկվեր, այլ ինչ-որ օտարազգիների բերելով, որոնք ամեն տեղ արդեն վխտում են։ Եվ այս ֆոնին էլ տեսնում ենք վեց հազարից ավելի  շինթույլտվությունները։

Այս ամենը մեր մեջ հարցեր է առաջացնում։ Եթե դա արվում է մեր համար, սրանք ըստ էության հանձնելու են  մեր բոլոր տարածքները եւ արտագաղթած մեր ժողովուրդը կենտրոնանալու է Երեւանում։ Ու Երեւանը դառնալու է քաղաք-պետություն։ Իսկ եթե դա մեր համար չէ, եւ մենք սխալ ենք մեր ենթադրություններում, ապա դա նշանակում է, որ այդ բնակարաններում ապրելու են կամ, այսպես կոչված,  ներգաղթյալները, կամ թուրքերը, ադրբեջանցիները, որոնց մասին այսօրվա իշխանությունները արդեն բացեիբաց խոսում են՝ ասելով, որ պետք էլինի ադրբեջանցիների վերադարձ Հայաստան։ Ու ես ուզում եմ այս ստահակներին ասել, իսկ ինչո՞ւ չեք խոսում հայերի վերադարձի մասին Բաքու եւ Սումգայիթ, ինչո՞ւ չեք խոսում հայերի վերադարձի մասին Գանձակ, մեր բոլոր պատմական տարածքներ եւ ինչո՞ւ եք միակողմանի առաջ տանում միայն թուրքերի շահը։ Ես պատասխանը շատ լավ գիտեմ․․․ Սակայն ես ավելի քան վստահ եմ, որ ձեր ժամանակը լրանում է եւ «Մայր Հայաստանը» դուրս է եկել փողոց, որ ձեզ հեռացնի եւ մեր երկրում հաստատի կարգ ու կանոն»,-ասաց տիկին Մելիքյանը։

Զարուհի Փոստանջյանն էլ հավելեց․ «Մեր ներկայությունը Երեւանի փողոցներում բավականին ջղաձիգ տրամադրություններ է հաղորդել գործող թմրամոլ, թուրքական իշխանությանը։ Ակնհայտ է, որ թմրամոլները, այդ խմբակի անդամները արդեն իսկ նյարդայնացած վիճակում են։

Բայց ասեմ, որ սեպտեմբերի 17-ին, այնուամենայնիվ, «Մայր Հայաստան» դաշինքն ունենալու է իր հաղթանակը։ Սակայն  միայն դրանով չի բավարարվելու։ Ամսի 18-ից գալու է կառավարության շենք, մաքրի կառավարության շենքը։ Իսկ նրանց, ովքեր փողոցներում իրենց նյարդային, ջղաձիգ  տրամադրությունները փորձում են մեզ ցուցադրել, ասում ենք․ մի փոքր կանգ առեք, ձեզ հաշիվ տվեք։ Ձեր ստացած թուրքական լիրան շարունակաբար ձեզ չեն փոխանցելու։ Փոխվելու է ամեն ինչ։ այս ազգային ազատագրական շարժումը կանգ չի առնելու։ Սեպտեմբերի 17-ից հետո գալու է 18-ը, հետո՝ 19-ը։ Քրեակատարողական հիմնարկները գրկաբաց սպասում են շատերին։ այդ թվում՝ իշխանավորներին»,-ասաց տիկին Փոստանջյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930