Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն մարդիկ, ովքեր պատերազմի ժամանակ դիվան էին քշում եւ հիմա շատ ակտիվ Արցախի մասին խոսում են, թող չխառնեն՝ ում հետ ինչ են խոսում»․ Տիգրան Ավինյան

Սեպտեմբեր 04,2023 20:20

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն այսօր նախընտրական քարոզարշավը շարունակեց  Շենգավիթ վարչական շրջանում։ Բնակչուհիներից մեկը ամոթանք տվեց Ավինյանին։ «Ամոթ է, ամոթ, Արցախը բլոկադայի մեջ եք, դուք այստեղ քարոզարշավ եք անում»,- պատուհանից ասաց բնակչուհին։ Ավինյանը նախ հետաքրքրվեց, թե ինչ է տիկնոջ անունը, ապա դիմելով նրան՝ ասաց․«Տիկին Մարիամ, ձեզ բան ասեմ, ես ամաչելու ոչ մի կաթիլ չունեմ, դուք սխալվում եք։ Եվ այն մարդիկ, ովքեր պատերազմի ժամանակ դիվան էին քշում, հիմա շատ ակտիվ Արցախի մասին խոսում են, թող չխառնեն՝ ում հետ ինչ են խոսում։ Ես ամբողջ պատերազմի ժամանակ Արցախում եմ եղել, ինչով կարողացել եմ աջակցել եմ այդ ժամանակ դրանից հետո ու մինչեւ օրս։ Եղբայրս այնտեղ է եղել, ամբողջ պատերազմի ժամանակ Ստեփանակերտի հիվանդանոցում 70 վիրահատություն է արել։ Խնդրում եմ՝ այս դասերը ինձ պետք չի տալ»։

«Կանգնում եք, ձեր եղբոր արած վիրահատություններն եք թվարկում»,- արձագանքեց բնակչուհին։ «Լավ եմ անում, որովհետեւ եթե դուք անձնապես ինձ եք ասում ամոթ, ուզում եմ հասկանամ՝ ինչի՞ համար եք ասում»,- ասաց Ավինյանը։ «Ասում եմ, որովհետեւ դուք իշխանություն եք»,- արձագանքեց բնակչուհին։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garo says:

    Նույննա որ 0:10պարտված թիմի ֆուտբոլիստը ասի ես ամաչելու բան չունեմ, խաղին ակտիվ մասնակցել եմ:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930