«Այսօր մեր թիվ 1 գոյաբանական խնդիրն Արցախն է, Արցախի շուրջ սեղմվող օղակը: Միշտ փորձել եմ զգացմունքային ձեւակերպումներից զերծ մնալ, բայց այսօր դա հնարավոր չէ՝ Արցախն ու Հայաստանը կանգնած են գոյաբանական լուրջ խնդրի առջեւ: Մենք չգիտենք՝ այստեղ նստած 10 րոպե հետո ինչ կլինի Արցախում եւ Հայաստանի ինքնիշխան տարածքում հերթական անգամ»,-ասաց Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ ներկայացնելով քննարկման թեման:
«1991թ սեպտեմբերի 2-ին Արցախը հռչակեց իր անկախությունը, սակայն 32 տարի անց՝ այսօր մենք կանգնած ենք Արցախը եւ ինչու չէ Հայաստանի ինքնիշխանությունը կորցնելու շեմին: 2018թ պատմական մի պոպուլիստ, ով եկավ իշխանության «Աղդամը մեր հայրենիքն է» կոչով, ով 2018թ Ստեփանակերտում բղավում էր ՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ», ով նույն օրը Ստեփանակերտում ԶԼՄ-ներին տված հարցազրույցում եւ դրանից հետո մինչեւ պատերազմ, այդ թվում նաեւ 2020, 2021թ կառավարության իր ծրագրերում Արցախի ինքնորոշման իրավունքը համարում էր կարմիր գիծ, ով 2018թ հունվարին բղավում էր քանի դեռ Բաքուն պաշտոնապես հայտարարում է, թե Ստեփանակերտի վրա դրոշ պիտի ծածանվի, հայկական քաղաքական բառապաշարից փոխզիջում բառը պիտի հանել եւ ինչու չէ՝ մենք չպիտի վախենանք հայտարարել՝ Աղդամը մեր հայրենիքն է:
Այս հայտարարությանը հետեւեցին տարբեր տրամաչափերի ուսապարկերի՝ Աղդամում արված նռներով ֆոտոսեսիան: Այժմ այս պատմական պոպուլիստը Ալիեւի հետ միասին «Արցախը Ադրբեջան է եւ վերջ» կարգախոսի հիմնական տանողներից մեկն է: Եվ պատերազմից հետո այս մարդու, որի անունն է Նիկոլ Փաշինյան, թեթեւ ձեռքով Արցախը ամրագրեց Ադրբեջանի կազմ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ