Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը Սյունիքի նախկին մարզպետի գործով հայցային վաղեմություն կիրառելու մասով ակտը կհրապարակի սեպտեմբերի 15-ին

Սեպտեմբեր 04,2023 19:20

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Նարինե Ավագյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, նրա հարազատների եւ փոխկապակցված անձանց դեմ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով հերթական  դատական նիստը։

Նախորդ նիստում պատասխանողի ներկայացուցչի կողմից ներկայացվել էր հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն։ Այսօրվա նիստում քննարկվեցին այդ միջնորդության վերաբերյալ դատախազության ներկայացրած առարկությունները, որի ավարտից հետո դատարանը հեռացավ դատական ակտ կայացնելու։

Միջնորդության վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի սեպտեմբերի 15-ին։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930