Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Քաոս կա՞. եթե կա մի ուժ, որը քաոս է ստեղծում, դա ՔՊ-ն է՝ իշխող ուժը». Մանե Թանդիլյան

Սեպտեմբեր 04,2023 18:03

Այսօր «Ապրելու երկիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավ իրականացրեց Ավան վարչական շրջանում:  Լրագրողների հետ ճեպազրույցում հարցին՝ քանի ընտրությունների օրը մոտենում է, թեժանում է պայքարը եւ մենամարտի է արդեն վերածվում, որովհետեւ իշխանական թեկնածուն կոշտ հայտարարություններ արեց, թե քաղաքական թիմերի մեծ մասը խամաճիկներ են ու նրանք, ովքեր չունեն հենց Երեւանի հետ կապված օրակարգ, հատուկ քաոս են ստեղծում՝ կուսակցության նախագահ, քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը պատասխանեց. «Քաոս կա՞: Ես կարծում եմ, եթե կա մի ուժ, որը քաոս է ստեղծում, դա ՔՊ-ն է՝ իշխող ուժը: Ու քաոսն ամենուր է՝ ոչ միայն քաղաքում, այլեւ քաղաքական դաշտում: Տեսեք իրենց ֆեյքերի բանակը, ամենակայացած բանակը, որ գործում է ՀՀ-ում, դա ֆեյսբուքն է, մենք ապրում ենք ֆեյսբուքյան Հայաստանում եւ սեպտեմբերի 17-ից դա վերացնելու ենք, որովհետեւ իրականությունը տարբերվում է ֆեյսբուքից: Ինչ վերաբերում է մարտավարությանը, այն, որ իրենք բոլոր կարմիր գծերը հատել են, մարդկային, բարոյական արժեքներից զուրկ է իրենց ե՛ւ խոսույթը, ե՛ւ վարքագիծը։ Ինձ հետ այստեղ համակարծիք են բոլորը, մնում է այդ հարցին լուծում տալ սեպտեմբերի 17-ին: Սա է մեր անելիքը՝ գնալ եւ ազատել Երեւանը ՔՊ-ից»:

Մանե Թանդիլյանը նշեց, որ փողը գնում է այնտեղ, որտեղ կա թափանցիկություն, դրա համար ՔՊ-ի կառավարությունը չգիտի այն փողի տեղը, որը իրենք գիտեն՝ միջազգային դրամաշնորհներ, հիմնադրամներ:

Հարցին՝ Երեւանում հրատապ խնդիրներից է թափառող շների հարցը, ինչպե՞ս եք պատկերացնում լուծումը՝ Մանե Թանդիլյանը պատասխանեց. «Դուք ճիշտ եք, մարդիկ ահազանգում են թափառող շների, հատկապես՝ նրանց ագրեսիվ վարքագծի հետեւանքով պատճառված վնասի հարցով: Մեզ համար միանշանակ է, որ այդ հարցը պետք է լուծվի կարճ ժամկետում՝ 2-3 տարում, որովհետեւ երբ հարցը լուծում ես երկարաժամկետ՝ չի լուծվում, նրանք շարունակում են բազմանալ եւ ստերջացումը որակով չի արվում: 2 տարի ամբողջությամբ ստերջացման համար պետք է լինի եւ հանրային վայրերից շները հավաքվեն, տարվեն կացարաններ: Լինելու են կլինիկաներ: Մենք դրա փորձն ունենք Դիլիջանում: Երեւանը պիտի ազատվի թափառող շներից եւ ոհմակով շարժվող ագրեսիվ կենդանիներից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930