Լրահոս
Օրվա լրահոսը

Հելեն Դադայանի դին Արցախ տեղափոխելու հարցով Սիրանուշ Սահակյանը ՄԻԵԴ կդիմի

Սեպտեմբեր 04,2023 17:20

«Ազատություն». Արցախցի ուսանողուհի Հելեն Դադայանի ծննդյան օրն էր երեկ, 21 տարեկան պիտի դառնար։ Նրա մորեղբայրը ծաղկեփունջը մոտեցնում է Գորիսի դիահերձարանի բակում գտնվող սառնարանին։ Հելենի մարմինը 22 օր է այս խցում է։ Ադրբեջանական կողմը թույլ չի տալիս, որ Գյումրի- Երևան ողբերգական վթարի հետևանքով զոհված ուսանողուհու մարմինը Արցախ, Ճարտար, ծնողներին հասցնեն։

Ադրբեջանական կողմի պահանջները հարցը փակուղում են պահում։ Բաքուն պնդում է, որ Հելենի փաստաթղթերում պիտի ադրբեջանական տեղանուններ նշվեն, իսկ մարմնի տեղափոխման վայր՝ ոչ թե Արցախ, այլ Ադրբեջան։

Հելեն Դադայանի մարմնի տեղափոխման հարցով վաղը Ստրասբուրգի դատարան դիմում կուղարկի իրավաբան Սիրանուշ Սահակյանը։

«Այս գործի առանձնահատկությունը հաշվի առնելով, մենք հնարավորություն տեսնում ենք։ Ընտանիքը դիմել է, և մենք նախապատրաստում ենք անհապաղ միջոցի խնդրագիր, որով պահանջելու ենք, որպեսզի ապահովվի դեպի Արցախի Հանրապետություն դիի տեղափոխումը և հանձնվի ընտանիքին, որոնք էլ սահմանված ավանդույթներին և ընթացակարգերին համապատասխան դին կհանձնեն հողին»։

Սուսան ԲԱԴԱԼՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930