Լրահոս
Օրվա լրահոսը

Սևանա լճի մակարդակն իջել է ևս 3 սմ-ով

Սեպտեմբեր 04,2023 17:09
Sevan

🌊 Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը օգոստոսի 28-սեպտեմբերի 3-ը (2023թ․)

☑️ Սևանա լճի մակարդակը օգոստոսի 28-ից սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում իջել է 3սմ-ով և կազմել` 1900.38մ (03.09.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 17սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 10սմ-ով։

☑️ Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի ծավալը օգոստոսի 28-ից սեպտեմբերի 3-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 5.767մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի ծավալը՝ մայիսի 14-ից սեպտեմբերի 3-ը ներառյալ՝ 202.908մլն. մ³:

☑️ Արփա-Սևան ջրատարով օգոստոսի 28-ից սեպտեմբերի 3-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.602մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից սեպտեմբերի 3-ը ներառյալ՝ 87.203մլն. մ³:

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930