Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Վախեցավ, սիրտը չգիտեմ ուր փախավ, ինքը գիտի՝ ոնց է փախել, երբ ժամանակը գա, դրա մասին էլ կխոսենք»․ Տիգրան Ավինյանը՝ Հայկ Մարությանի մասին

Սեպտեմբեր 04,2023 16:28

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ նախկին քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի հասցեին արված իր հայտարարությանը։

Հիշեցնենք, որ Ավինյանը Շենգավիթ վարչական շրջանում բնակչության հետ հանդիպման ժամանակ ասել էր․ «Պատերազմից հետո տեսավ, որ մեր վիճակը մի քիչ խարխուլ է, կարող է ծեծ ուտենք, փախավ։ Սա է փաստը, այլ սուտ արդարացումներ պետք չեն»։

Այսօր լրագրողների դիտարկմանը, որ Հայկ Մարությանը հերքել է, թե փախել է, Տիգրան Ավինյանը պատասխանեց․ «Փախել է։ Ես ասում եմ՝ պատերազմից հետո, երբ կառավարության շենք մտնում էին ինչ-որ խուլիգաններ, երբ Ազգային ժողովի շենք մտնում էին ինչ-որ խուլիգաններ, ես զբաղված էի էդ ամեն ինչը կանխելով։ Հիմա ասում եմ, ժողովուրդ ջան, հենց դա է տեղի ունեցել, զբաղված եմ եղել այդ ամեն ինչը կանխելով,  որ հակաժողովրդական ուժերը, խուլիգաններն այս երկրին տեր չդառնան եւ 2018 թվականի հեղափոխությամբ մեր ձեռք բերած իրավունքները՝ ժողովրդավարական ու ազատ ընտրություններ ունենալու, որեւէ մեկը չկարողանա մեզանից խլել։ Իսկ ով որ վախեցավ էդ պրոցեսում, սիրտը չգիտեմ ուր փախավ, ինքը գիտի՝ ոնց է փախել, երբ ժամանակը գա, դրա մասին էլ կխոսենք»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930