ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Սեպտեմբերի 4-9-ին Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 4-ի և 9-ի ցերեկը, 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 9-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 4-ի ցերեկը, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Սեպտեմբերի 7-9-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է մառախուղ։ Քամին՝ հարավարևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։
Կարդացեք նաև
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 4-5-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում 5-7 աստիճանով։
Երևան քաղաքի սեպտեմբերի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 37.7°C (2006թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 11.2°C (1977թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 23.3°C
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ