Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լաչինի միջանցքն այլընտրանք չունի․ ՀՀ ԱԳՆ

Սեպտեմբեր 04,2023 13:34

Լաչինի միջանցքը համաձայնեցվել է որպես Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև կապող օղակ և չունի այլընտրանք, «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտարարել է Հայաստանի արտգործնախարարությունը:

«Ազատությունը», մասնավորապես, հետաքրքրվել էր արտաքին քաղաքական գերատեսչությունից, թե արդյո՞ք Լաչինի միջանցքը բացելու Բաքվի նախապայմանը Ադրբեջանը դարձրե՞լ է Աղդամի ճանապարհի բացումը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը շեշտել է՝ Լաչինի միջանցքը պետք է բացվի, իսկ ինչ վերաբերում է այլ հնարավոր հաղորդակցություններին, դա պետք է լուծվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի շրջանակներում։

«Ազատության» մեկ այլ հարցին, թե հաշվի առնելով Ստեփանակերտի բացասական վերաբերմունքը Աղդամով օգնություն ստանալուն՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կա՞ որևէ անդամ երկիր, որ պատրաստ է Լաչինի հարցով բանաձևի նախագիծ ներկայացնել, առաջիկայում տեսանելի՞ է այդ հեռանկարը, արտգործնախարարությունը, վկայակոչելով օգոստոսի 16-ին կայացած ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստը, պատասխանել է՝ այդ հանդիպման ընթացքում Լաչինի միջանցքի գործունեության վերականգնման, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումների իրականացման և նոյեմբերի 9-ի հայտարարության կետերի պահպանման անհրաժեշտության վերաբերյալ հստակ դիրքորոշում է հայտնել ՄԱԿ-ի ԱԽ անդամ երկրների ծանրակշիռ մեծամասնությունը։ Եղել են երկրներ, որ նաև հստակ ընդգծել են, որ Աղամի ճանապարհը չի կարող այլընտրանք լինել Լաչինի միջանցքին։

«Այս հարցի շուրջ Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել և միջազգային մեր գործընկերների հետ աշխատանքները շարունակվում են՝ ուղղված Ադրբեջանի կողմից արդարադատության միջազգային դատարանի համապատասխան որոշումների կատարմանը և ԼՂ ապօրինի շրջափակման վերացմանը, այդ թվում՝ գործադրելով ՄԱԿ-ի և ՄԱԿ Անվտանգության խորհրդի համապատասխան մեխանիզմները», – ասված է պատասխանում։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930