Shamshyan.com. Արդեն 30 տարի է՝ Շիրակի մարզի Ամասիա համայնքի Հայասա թաղամասի բնակիչները ամեն օր կենաց-մահու պայքար են տանում, որպեսզի գոնե թաղամասից մոտ կես կիլոմետր հեռավորության վրա գտնվող ձորից ջուր բերեն իրենց տներ։
Երեկ՝ սեպտեմբերի 3-ին, թաղամասի բնակիչները հավաքվել էին ու իրենց արդարացի պահանջն էին ներկայացնում ՀՀ կառավարությանը, Շիրակի մարզպետարանին և Ամասիա համայնքի ղեկավարությանը։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին․ «Ասում են՝ 21-րդ դարում մարդիկ չպետք է ջրի խնդիր ունենան, գոնե օրական մի 2-3 ժամ կարող են ջրով ապահովել։ 30 տարի է՝ կարծես քարե դարում ապրենք, 30 տարի է՝ մեզ խոստանում են, որ խմելու և ոռոգման ջրի հարցը կլուծեն, բայց ինչ իշխանություն եկավ, բոլորը մեզ համար հայտնվեցին սին ու դատարկ խոստումներ տվողների ցանկում։ Ընտրությունից ընտրություն իրար հերթ չտալով՝ սարեր են խոստանում, բայց էդ խոստումները օդ են դուրս գալիս։ Գուցե էդ մարդկանց նպատակը թաղամասը դատարկելն է։ 120-ից ավելի մարդ էր ապրում, մի քանիսը ջուր չունենալու պատճառով լքեցին իրենց տները։
Գոնե կառավարությունը՝ հանձին վարչապետ Նիկոլ Փաշինյանի, խնդիրը լուծեն։ Ամոթ է, թաղամասը 4 կողմից շրջապատված է ջրով, բայց մենք ջրին չակերտավոր ասած՝ «կակա» ենք ասում»։
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: