Ավստրիայում գործող «ՆԱՏՕ-ի ընդլայնման եվրոպական կոմիտե» ոչ կառավարական կազմակերպության ղեկավար Գյունտեր Ֆեհլինգերը Հայաստանին կոչ է արել միանալ Դաշինքին։
«Նիկոլ Փաշինյան, կոչ եմ անում Հայաստանին անդամակցել ՆԱՏՕ-ին, Ջո Բայդենը կպաշտպանի Հայաստանը»,- X-ում գրել է ՆԱՏՕ-ի ընդլայնման եվրոպական կոմիտեի նախագահ Գյունտեր Ֆեհլինգերը։
Լրացում․ «Սիվիլնեթը» պարզաբանում է, որ ըստ Ֆեհլինգերի՝ իր գրառումները «որևէ պաշտոնական դիրքորոշում չեն ներկայացնում»։
«Ավելին, Ֆելինգերը անգամ ընդունել է, որ «ՆԱՏՕ-ի ընդլայնման եվրոպական կոմիտեն», որը հաճախ ներկայացվում է որպես հասարակական կազմակերպություն, ևս գոյություն չունի։ Նրան լրատվամիջոցները հաճախ են սխալմամբ որպես ՆԱՏՕ-ի պաշտոնյա ներկայացնում և Ֆելինգերը բազմիցս է կեղծ լուրերի և սկանդալների առիթ դարձել»։
Կարդացեք նաև
I call Armenia 🇦🇲 to join NATO @NikolPashinyan
— Gunther Fehlinger (@GunterFehlinger) September 3, 2023
Protect Armenia 🇦🇲 @POTUS pic.twitter.com/4eZs3PAYzH