Սեպտեմբերի 4-ին՝ չվացուցակի համաձայն կայացել է Երեւան-Կապան-Երեւան ինքնաթիռի թռիչքը։ Նախատեսված ժամին ինքնաթիռը վայրէջք է կատարել «Սյունիք» օդանավակայանում եւ մեկնել «Զվարթնոց» օդանավակայան։
Ըստ մեր տեղեկությունների, օդանավակայանի ուղղությամբ ադրբեջանական կողմից կրակոցներ չեն եղել։ Որպես կանոն թռիչքին նախորդող օրերին հակառակորդը փորձում է խուճապ առաջացնել։
Նշենք, որ ըստ shamshyan.com-ի՝ սեպտեմբերի 2-ին, ժամը 03:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմից վերահսկվող «Աղքյանդ» կոչվող տարածքից «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ կրակոցներ են արձակվել:
3 կրակոցից 2-ը դիպել են օդանավակայանի ժամանման սրահի և կարգավարի սենյակի արտաքին պատերին, ներթափանցել ներս և վնասել գույքը:
Կարդացեք նաև
Նշենք, որ չնայած օդանավակայանի թիրախավորմանը՝ սեպտեմբերի 2-ին էլ է կայացել թռիչքը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ