Օրերս «Արցախի անվտանգության և զարգացման ճակատի հայաստանյան հարթակի» նախաձեռնությամբ իրականացվեց կրթական արշավ Հայաստանի Հանրապետության 10 մարզերում:
«Միացում, հռչակում, անկախություն» վերտառությամբ արշավի շրջանակներում տեղի են ունեցել 2 ժամանոց քննարկումներ մոտ 300 երիտասարդների, աշակերտների և ուսուցիչների հետ:
Հարթակի համադրող Թևան Պողոսյանը, անդամներ` Արամ Աբրահամյանը, Արտակ Ապիտոնյանը, Էրիկ Անթառանյանը, Աննա Կոստանյանը, Սոնա Հովհաննիսյանը, Լարիսա Ալավերդյանը և Թաթուլ Մանասերյանը որպես բանախոսներ պատմել են 1988-ի շարժումից սկիզբ առած և դեպի Անկախության Հռչակագիր անցած ճանապարհի մասին, կիսվել հիշողություններով։
Բանախոսները ներկայացրել են նաև, թե ինչպես են պատկերացնում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անկախության՝ սեպտեմբերի 2-ի, օգոստոսի 23-ի և սեպտեմբերի 21-ի խորհուրդները:
Կարդացեք նաև
Հանդիպումներն անցան Աբովյան, Գյումրի, Դիլիջան, Էջմիածին, Թալին, Մարտունի, Մասիս, Վանաձոր, Վայք քաղաքներում և Տաթև համայնքում: