2022 թվականի ընթացքում Հայաստանից դեպի ԵԱՏՄ և Միջին Արևելք արտահանումը աճել է գրեթե 3 անգամ։ Այս արտահանման որոշակի զգալի հատվածը կարելի է բնութագրել որպես վերաարտահանում, որը չի գրանցվում պաշտոնական վիճակագրության կողմից: Առկա է վերաարտահանման իրական ծավալները գնահատելու խնդիր: Վերաարտահանման տվյալները ճշգրիտ հաշվարկելու համար մեր կողմից օգտագործվել է համեմատվել են յուրաքանչյուր արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳ ԱԱ) վեցանիշ ծածկագրերը ամսական կտրվածքով և եթե նույն ապրանքանիշը նույն ամսվա ընթացքում գրանցել էր համարժեք արտահանման և ներմուծման ցուցանիշներ այն գրանցվել է որպես վերաարտահանում:
Ստորև ներկայացված է վերաարտահանման գնահատված ցուցանիշները ըստ տարիների:
Ինչպես երևում է գծապատկերից մեր կողմից մշակված մեթոդաբանությամբ 2022 թվականի արտահանման 27.7% կամ 1.47 մլրդ դրամի արտահանումը գնահատվել է որպես վերաարտահանում: Եթե դիտարկենք միայն զուտ արտահանումը ապա իրական արտահանման աճը 2022 թվականին կազմել է 37%: Հիշեցնենք, որ պաշտոնական արտահանման ցուցանիշը 2022 թվականի ընթացքում աճել է 79.0%: Նշենք, որ նույնիսկ զուտ արտահանումը գրանցել է ռեկորդային աճ` համեմատած անցած տարիների հետ:
Ինչպես երևում է գծապատկեր 2-ից Հայաստանի հիմնականում վերաարտահանումը գրանցվել է դեպի ԵԱՏՄ և Միջին Արևելք: Այսպես` դեպի ԵԱՏՄ 2022թ. վերաարտահանումը կազմել է արտահանման 41.5% (1 023 մլն 2 464 մլն դոլարից), իսկ 2021թ. արտահանման 10.5% (88 մլն 836 մլն դոլարից): Դեպի Միջին Արևելքի երկրներ վերաարտահանումը 2022թ. կազմել է 40.8% (402 մլն 983 մլն դոլարից), իսկ 2021թ. արտահանման 4.9% (17 մլն 351 մլն դոլարից): Այստեղ վերաարտահանման հիմնական ծավալները գնացել են համապատասխանաբար Ռուսաստան և Միացյալ Արաբական Էմիրություններ:
Կարդացեք նաև
2022 թվականին Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանման շուրջ 41.5%-ը կարելի է վերաարտահանում համարել։ Ելնելով աղյուսակում ներկայացված թվերից և դեպի Ռուսաստան արտահանման մեր կանխատեսումներից՝ կարող ենք հաշվարկել զուտ արտահանումը և զուտ աճի տեմպերը՝ առանց վերաարտահանման։ 2021 թվականին Հայաստանի զուտ արտահանումը Ռուսաստան կազմել է մոտ 748 մլն դոլար, իսկ 2022 թվականին՝ մոտ 1,441 մլն դոլար։ Փաստացի, դեպի Ռուսաստան արտահանման իրական աճի տեմպը կազմել է մոտավորապես 92%։ Այսինքն՝ Հայաստանից Ռուսաստանի զուտ արտահանումը (առանց վերաարտահանման) աճել է գրեթե 2 անգամ, այլ ոչ թե 3 անգամ:
Դեպի Ռուսաստան հիմնականում վերաարտահանվել է տեխնիկա, մեքենաներ և արդյունաբերական ապրանքներ, որոնց ծագումը հիմնականում եվրոպական երկրներն են, Չինաստանը, ԱՄՆ-ին, Ճապոնիան և Հարավային Կորեան: Սրա հիմնապատճառը Ռուսաստանի վրա կիրառվող պատժամիջոցներն են, որը բարդացնում է երրորդ պետություններից նմանատիպ ապրանքների արտահանումը Ռուսաստան: Նաև այս հանգամանքով դեպի ԵԱՏՄ արտահանումը 2022 թվականին մեծացավ գրեթե 3 անգամ (194.8% աճ):
Դեպի Միացյալ Արաբական Էմիրություններ հիմնականում վերաարտահանվում է թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր և մետաղներ` հիմնականում ադամանդ և ոսկի: Այս ապրանքների հիմնական ծագման երկրին է Ռուսաստանը: 2022թ. ընթացքում զգալի քանակությամբ կապիտալ, ինչպես նաև աշխատուժ արտահոսեց Ռուսաստանից: Կապիտալի մի մասը դուրս եկավ ոսկու և ադամանդների տեսքով, որը պատճառ հանդիսացավ 2022 թվականի ընթացքում դեպի Միջին Արևելք արտահանման գրեթե 3 անգամ աճին (180.4% աճ):
Ինչպես երևում է գծապատկեր 8.9.-ից 2022 թվականին վերաարտահանման 64.2%-ը կամ 1 022 մլն դոլարը բաժին է ընկել ԵԱՏՄ-ին, 25.2%-ը կամ 402 մլն դոլարը բաժին է ընկել Միջին Արևելքին և 7.7% կամ 123 մլն դոլարը ԵՄ երկրներին:
Աղասի ԹԱՎԱԴՅԱՆ
Tvyal.com կազմակերպության ղեկավար