Իրանագետ Ժաննա Վարդանյանի «Իրանն այսօր» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք.
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մեկնել է Թեհրան, որտեղ հանդիպումներ է ունեցել Իրանի արտգործնախարարի, նախագահի, Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի հետ:
📍Քննարկումներ են ծավալվել երկկողմ օրակարգային հարցերի շուրջ: Հայտնի է դարձել, որ առաջիկայում Իրանի նախագահը մեկնելու է Անկարա՝ մասնակցելու Իրան-Թուրքիա ռազմավարական հարաբերությունների գերագույն խորհրդի նիստին:
📍Քննարկվել է Իրան-Թուրքիա-Սաուդյան Արաբիա, Իրան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ ձևաչափերի ստեղծման հարցը:
Կարդացեք նաև
📍Բոլոր հանդիպումների ընթացքում անդրադարձ է եղել Կովկասին: Իրանցի պաշտոնյաները վերահաստատել են, որ Թեհրանը դեմ է տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությանն ու պատմական երթուղիների արգելափակմանը:
📍Միաժամանակ Իրանը աջակցություն է հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսությանն ու խաղաղության հաստատմանը: