Այսօր Ս. Հակոբավանքում տեղի է ունեցել Սուրբ Պսակի արարողություն ձեռամբ վանահայր արժանապատիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի։ Հայտնում են հայ առաքելական եկղեցու Արցախի թեմից:
Արցախում վառելիքի բացակայության պատճառով փեսան ձեռքերի վրա հարսին բարձրացրել է դեպի Ս. Հակոբավանք, իսկ վանքի բակում սպասող Քոլատակ գյուղի կիրակնօրյա դպրոցի սաները ծափողջյուններով դիմավորել են օրվա հերոսներին։ Ի հակառակ Արցախի շրջափակման պատճառով առաջացած ծանր հետևանքների, արցախցիները շարունակում են իրենց հատուկ տոկունությամբ դիմադրել դժվարություններին, կազմել նոր ընտանիքներ ու շենացնել Արցախը։
Կարդացեք նաև
ՀԱՍԵ Արցախի թեմ
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի