Ադրբեջանի մամուլի խորհուրդը համարում է, որ BBC հեռուստաալիքը, այդ թվում՝ այս լրատվամիջոցի ադրբեջանական ծառայությունը կողմնակալ նյութեր է հեռարձակում Բաքվի ու Երևանի հարաբերությունների վերաբերյալ՝ անտեսելով լրագրողական սկզբունքները։
Մամուլի խորհուրդը հայտարարել է՝ «կա՛մ այս կազմակերպությունը պետք է սովորի հարգել մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ ներողություն խնդրելով և գործնականում ապացուցելով իր անկեղծ մտադրությունները, կա՛մ նրա գործունեությունն Ադրբեջանում պետք է կասեցվի և լիցենզիան հետ վերցվի»: