Ցավոք սրտի, որոշ մարդիկ Հայաստանում, առաջին հերթին Անդրանիկ Քոչարյանը եւ էլի ուրիշները, որոնք ասում են, որ ճնշել են եւ պարտադրել են հրաժարական Արայիկ Հարությունյանին, իրենք չեն ճանաչում Արայիկ Հարությունյանին ու չգիտեն, որ ոչ ոք նրան չի կարող ճնշել, նա որոշումները կայացնում է ինքնուրույն: Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդաշարին տված հարցազրույցում նշեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ անդրադառնալով Արցախի նախագահի հրաժարականին:
«Երկրորդ, այդ թեման այդպես բամբասանքային դարձնել եւ անհարգալից մոտենալ Արցախի իշխանությանը, դա միայն օգնում է թշնամուն եւ օգուտ չի բերում մեզ: Հաջորդը, Արցախի նախագահը այդ քննարկումն անցկացրել է ոչ թե 8 հոգու, այլ տասնյակ մարդկանց հետ, նա այդպիսի աշխատաոճ ունի, որ նախքան որոշում կայացնելը տարբեր մարդկանց հետ քննարկում է այդ որոշումը:
Ծանր բան է բոլորի համար, որովհետեւ ինքը ընտրված նախագահ էր, բայց դա իրականություն է, որը պետք է ընդունենք եւ հասկանանք, թե ոնց ենք այս իրավիճակում այս պայմաններում վերահաստատում Արցախի պետականությունը»,-ընդգծեց Ռուբեն Վարդանյանը:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում