Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխան Սաղաթելյան․ «Պարոն Միշել, մենք այլեւս զիջելու տեղ չունենք, մենք ստանալու բան ունենք»

Սեպտեմբեր 02,2023 22:55

Ազատության հրապարակում Արցախի Հանրապետության հռչակման օրվան նվիրված ընդդիմության հրավիրած այսօրվա  հանրահավաքում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն իր ելույթում անդրադարձավ Եվրոպական խորհրդարանի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը։

Սաղաթելյանը հայտարարեց՝ դատապարտում ենք այն պետությունների, կազմակերպությունների կեցվածքը, երկակի ստանդարտներն, իրենց հռչակած նպատակներից հրաժարումը․ «Հատկապես ուզում եմ անդրադառնալ Շառլ Միշելի երեկվա հայտարարությանը։ Շառլ Միշելն ասում է՝ եկել է խիզախ փոխզիջումների ժամանակը՝ վկայակոչելով նաեւ Ադրբեջանի երեկվա ագրեսիան։ Պարոն Միշել, մենք այլեւս զիջելու տեղ չունենք, մենք ստանալու բան ունենք, թշնամին Հայաստանի ինքնիշխան տարածքում է, է Ադրբեջանն օկուպացրել է մեր հայրենիքը, որը գտնվում է շրջափակման մեջ։ Հետեւաբար, հայ ժողովուրդն այլեւս զիջելու տեղ չունի,  դու եւ քո խամաճիկ Նիկոլը  այլեւս չեք կարող Ադրբեջանի ուժի սպառնալիքի տակ հայ ժողովրդին նոր զիջումներ պարտադրել»։

Սաղաթելյանը նաեւ հայտարարեց՝ բոլոր միջնորդ երկրները, միջազգային կազմակերպությունները պետք է հստակ իմանան՝ այն անձը, ում հետ այսօր բանակցում են, ով խոսում է Հայաստանի անունից՝ հայ ժողովրդին չի ներկայացնում, նրա հետ ձեռքբերված ցանկացած պայմանագիր առոչինչ է․ «Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ իրավունք չունի Հայաստանի ներպետական օրենսդրությամբ, Սահմանադրությամբ, անկախության հռչակագրով Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու։ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու։  Հայաստանի իշխանությանը պետք է ուղարկենք գրողի ծոցն ՝ իր բոլոր պայմանավորվածություններով»։

Սաղաթելյանը հայտարարեց, որ իրենց պայքարը հասնելու է հաղթանակի, հավաքվածներին կոչ արեց չհիասթափվել ու նշեց՝ իրենք միշտ են ազնիվ եւ արդար եղել պայքարի մեջ, եթե ինչ-որ բան չի ստացվել,  «դա կարողության հարց է եղել»։

Նա ասաց, որ Հայաստանում պետք է ձեւավորվի ազգային իշխանություն, ինչի համար անհրաժեշտ է Երեւանի փողոցներում ու հրապարակներում ժողովրդի անհաղթահարելի ուժը․ «Հետեւաբար, մեր բոլոր քայլերն ու գործողությունները ուղղված են լինելու դրան»։

Սաղաթելյանի ելույթով եզրափակվեց այսօրվա հանրահավաքը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930