Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խաչիկ Մանուկյան․ «Էդ տարածքային ամբողջականությունը հիմա՞ եք հիշում, բա էն Մուշը, Վանը, Արդահանը, Կարսը, էդ չե՞ք հիշում, արա՛»

Սեպտեմբեր 02,2023 21:06

«Սրանք եկան ու ստով, կեղծիքով կերտեցին ստի կայսրությունը, սեւեր-սպիտակների բաժանեցին, որպեսզի խարխափենք այդ խավարի մեջ։ Իրենք ո՛չ սեւ, ո՛չ էլ սպիտակ գույնն են, իրենք դժգույնն են»,-այսօր Ազատության հրապարակում ընդդիմության հրավիրած Արցախի Հանրապետության հռչակման օրվան նվիրված հանրահավաքի ժամանակ իր ելույթ ասաց  44-օրյա պատերազմում նահատակված Վաչագան Մանուկյանի հայրը՝ Խաչիկ Մանուկյանը։

«Քանի դեռ այդ դժգույններին դուրս չենք արել, քանի դեռ նրանք բազմած են հայոց իշխանական աթոռներին, որեւէ հաղթանակ, հաջողություն չենք ունենալու։ Էդ «կլոունը» գնում, պարում է սրա նրա, թշնամիների առաջ, եւ սրանք էլ կարծում են՝ իրենք հաղթական մեկն են։ Էն ողորմելին, որ հայոց բանակի առաջ պարտվել է, որովհետեւ տարածքները հանձնվեցին պատերազմից հետո, հայ զինվորի քաջաբար պահած տարածքները հանձնեցին պատերազմից հետո՝  քաղաքական խայտառակ պարտությունը վերագրեցին մեր հաղթական զինվորին»,-ասաց Խաչիկ Մանուկյանը։

Հանրահավաքի մասնակիցները «բրավո» բացականչեցին Մանուկյանի՝ «․․․եկեք էդ ՔՊ-իստներին տանք՝ Արցախն  ու Հայաստանը պահենք, ինչքան շուտ տանք, էնքան հաջողություններ շուտ ենք ունենալու» խոսքերից հետո։

«Պատերազմից հետո աշխարհն իր խիղճը Արցախում մորթեց, այն երկրները, որոնք հետամուտ էին դեմոկրատական արժեքներին, մեր հայրենակիցներին զրկեցին ինքնորոշման  իրավունքից։ Հետո որ խոսեցին տարածքային ամբողջականության մասին, շատ կասկածելի էր թվում։ Էդ ինչպե՞ս է քոչվորը գալիս ու տեր է կանգնում  բնիկների տարածքներին, մեր տարածքներին։ Էդ տարածքային ամբողջականությունը հիմա՞ եք հիշում, բա էն Մուշը, Վանը, Արդահանը, Կարսը, էդ չե՞ք հիշում, արա՛։ Սրանք բոլորը կուրացել են էդ ոսկուց, նավթից, մարդկային արժեքները չեն գործում այլեւս»,-ասաց Մանուկյանը, ապա հայտարարեց, որ հայ ժողովուրդը հույսն իր վրա պիտի դնի։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930