Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքից առաջ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը։
Հիշեցնենք, որ Շառլ Միշելը մասնավորապես հայտարարել էր, որ «ԵՄ-ն խորապես համոզված է, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի՝ համաձայն նախկին համաձայնագրերի և Արդարադատության միջազգային դատարանի կարգադրության, ինչպես նաև մատակարարումների համար Աղդամի ճանապարհի օգտագործումը կարող է դառնալ հիմնարար պահանջների հրատապ և ամենօրյա բավարարման կոնկրետ ու կայուն լուծման մաս: Այս տարրերի շուրջ քննարկումները սկսվել են 2023 թվականի հուլիսի 15-ին Բրյուսելում ղեկավարների վերջին հանդիպումից հետո։ Այժմ եկել է համարձակ փոխզիջումային լուծումների ժամանակը՝ նաև այսօրվա լարվածության լույսի ներքո»։
«Մեզնից յուրաքանչյուրը ցանկացած բան ընկալում է յուրովի։ Ես շատ ուրախ եմ, որ «Շառլ Միշելը Արցախից նորից խիզախություն է պահանջում։ Կարծում եմ՝ արցախցիներն իրեն հուսախաբ չեն անի։ Բայց կարող է ինքն ուրիշ լուծումներն է խիզախ անվանում, մենք այդպես չենք համարում»,- ասաց Սերժ Սարգսյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ