Լրահոս
Օրվա լրահոսը

Վանեցյան․ «Եթե մենք հետեւողական չլինեինք՝ այսօր Արցախը Հայաստանի ստորագրությամբ պաշտոնապես, իրավաբանորեն հանձնված կլիներ Ադրբեջանին»

Սեպտեմբեր 02,2023 19:37

«Եթե մենք չլինեինք հետեւողական մեր պայքարի մեջ, ժողովրդի հետ չխոսեինք, դուրս չգայինք պայքարի՝ այսօր Արցախը Հայասստանի ստորագրությամբ պաշտոնապես, իրավաբանորեն հանձնված կլիներ Ադրբեջանին»,-այս մասին այսօր Ազատության հրապարակում մեկնարկած Արցախի Հանրապետության հռչակման օրվան նվիրված ընդդիմության հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց  «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Նա ընդդիմության ձեռքբերումն է համարում այն, որ այսօր, չնայած Նիկոլ Փաշինյանը խոսում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին, բայց դեռեւս իրավաբանորեն դա չի ձեւակերպվել։

Ընդդիմության մեկ այլ ձեռքբերում էլ Վանեցյանը համարում է այն, որ Փաշինյանը, Ադրբեջանը, Թուրքիան, ինչպես նաեւ ողջ աշխարհը տեսնում են, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք դեմ են Փաշինյանի՝ ամեն ինչ տանք քաղաքականությանը․ «Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որ եթե դու մի փոքր տաս՝ քեզ կհոշոտեն»։

Վանեցյանի կարծիքով՝ այս իշխանությունն, առանց կարմիր գծեր պահելու, պայքարում է իր իշխանությունը պահելու համար․ «Եթե նորմալ մարդ լինեին, մի քիչ ամոթ, նամուս, թասիբ ունենային՝ կհրաժարվեին իշխանությունից, եւ թույլ կտային մարդիկ, որոնք ունակ են երկիրը կանգնեցնել ոտքի, դժվար վիճակից հանել, դա անեին»։

Դիտարկմանը՝ կա կարծիք, որ ընդդիմությունը չի ուզում հեռացնի իշխանությանը, քանի որ գիտի՝ ով էլ գա՝ նույնն է լինելու, Վանեցյանը պատասխանեց ՝ սխալ մեկնաբանություն է․ «Մենք ունենք հնարավորություն առնվազն կանգնեցնել գահավիժումը, պարտությունների եւ մահերի անիվը կարող ենք կանգնեցնել ու վստահ եմ, որ համախմբված, ողջ հայ ազգով կկարողանանք դուրս գալ այս իրավիճակից»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930