Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխաների երազանքն ազատ ու անկախ Արցախում ապրելն է

Սեպտեմբեր 02,2023 18:39

Արցախի Հանրապետության անկախության տոնը Արցախի բնակիչները մշտապես տոնում էին նաև բակերում՝ խաղերի, համերգների տեսքով:

Այս տարի պաշարված Արցախի ավանդույթը չխախտելով` Ստեփանակերտի փողոցներից մեկում Ռայա տատիկն ու Անուշևան պապիկն անակնկալ պատրաստեցին բակի երեխաների համար: Անուշևան պապիկը գառան խորոված պատրաստեց, Ռայա տատիկը հաց թխեց ու թան պատրաստեց՝ չմոռանալով վարունգ ու կաղամբի համով թթուն, տիկին Կարինեն կարտոֆիլ տապակեց. երեխաների համար բակային պիկնիկ կազմակերպեցին:

-Մեր երեխաները պետք է բոլորիս հոգատարությունն ու խնամքը զգան, որպեսզի կարողանան Արցախը հայկական պահել, նրանք են մեր ապագան,- ասաց Ռայա տատիկը, որը Ստեփանակերտում հայտնի է իր համով կարկանդակներով:

Ստեփանակերտի այս բակը մի մեծ ընտանիքի է վերածվել, որտեղ բոլորի ուշադրության կենտրոնում մանուկներն են, նրանց սնունդն ու դաստիարակությունը:

Երեխաներն ասացին, որ ուժեղ ու ազատ Արցախ են ուզում, որպեսզի ապրեն ու շատանան այստեղ:
Անգամ այս բարդ ու ճգնաժամային իրավիճակում երեխաների երազանքն ազատ ու անկախ Արցախում ապրելն է:

Աշխեն ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930