Սիրելի՛ արցախցիներ, սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում ենք բոլորիս Արցախի Հանրապետության Անկախության հռչակման օրվա առթիվ, մաղթում խաղաղ երկինք ու անսասան հավատ, միասնություն ու վճռականություն, անպարտելի հայրենիք ու հզոր պաշտպանվածություն։
Այսօր, առավել քան երբևէ, մենք պարտավոր ենք համախմբված, ուժերի գերլարումով պաշտպանել մեր հայրենիքը` Արցախը եղե´լ է, կա´ ու կլինի´ հայկական, արցախցին ապրելու և արարելու է իր թանկ հողի վրա:
Շնորհավո՛ր տոնդ Արցախ, Թող սերունդներդ արարեն խաղաղ ու զարգացած հայրենիքում՝ ամրապնդելով այդքան թանկ գնով ձեռք բերված Անկախությունը: Հավե՜րժ փառք ու պատիվ մեր հերոսներին, որոնք իրենց կյանքը չխնայեցին հանուն Արցախի լինելիության:
Կարդացեք նաև
Աստված պահապան հայ ժողովրդին։
ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ