«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության հայտարարությունը Արցախի անկախության օրվա կապակցությամբ
Սեպտեմբերի 2-ին «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության վարչությունը այցելեց Արցախի ներկայացուցչություն ԱՀ անկախության օրվա կապակցությամբ։ Այցի շրջանակներում տեղի ունեցավ շփում Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանի հետ։ Մենք ասում ենք, որ Արցախը եղել է և կմնա հայկական և երբեք չի լինի Ադրբեջանի կազմում։
Արցախի հարցը կարևոր տեղ է զբաղեցնում ՀԱՍԱԿ-ի արտաքին քաղաքական օրակարգում։ Համոզված ենք, որ Արցախը շատ շուտով լինելու է ազատ և անկախ, իսկ արցախցիները ապրելու են խաղաղ երկնքի տակ։ Շնորհավոր տոնդ, Արցախ։
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ