Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք այստեղից պիտի լրացուցիչ բենզին չլցնենք Արցախի իրավիճակին». Մանե Թանդիլյան

Սեպտեմբեր 02,2023 16:05

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հարցին՝ իշխանությունները հայտարարում են, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին հրաժարականը պարտադրողներից մեկն էլ Ռուբեն Վարդանյանն է, նրանց այս պնդումը որքանո՞վ է համապատասխանում իրականությանը, «Ապրելու երկիր կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը պատասխանեց. «Ես բազմաթիվ դեպքեր կարող եմ հիշել, մտաբերել, որ պարբերաբար Արայիկ Հարությունյանը հրաժարական տալու ցանկություն է հայտնել տարբեր առիթներով: Մենք այսօր պարտավոր ենք ցնցումների չենթարկել իրավիճակը: Կա հրաժարական, կա Սահմանադրություն, որն այդ իրավիճակում լուծումներ է տալիս: Պիտի անցնցում քննարկել մարդկանց հետ եւ իրավիճակը հանգուցալուծել առանց ավելորդ լարվածության: Մենք տեսնում էինք, որ առաջնորդության խնդիր կա եւ դա որեւէ մեկի համար գաղտնիք չի: Պարբերաբար անկայուն մթնոլորտում Սահմանադրություն փոխել, տանել ԱԺ, հետ կանչել, նորից տանել, հետ կանչել, այդ առաջնորդության բացը տեսանելի է բոլորին: Եվ ես հույս ունեմ, որ Արցախի խոհեմ ժողովուրդը եւ այնտեղ ապրող մարդիկ, ովքեր իրենց մաշկի վրա են զգում, թե ինչ է կատարվում, վստահ եմ, ունենալու են խոհեմություն, հանգուցալուծելու են խնդիրն իրավական ճանապարհով, հանգիստ, առանց ավելորդ լարվածության: Մենք այստեղից պիտի լրացուցիչ բենզին չլցնենք այնտեղի իրավիճակին»:

Նա ասաց, որ խնդիրը պայքարի առաջնորդության մեջ է, անձերը չեն, բայց ակնհայտ է, որ Արցախին միասնություն է անհրաժեշտ. «Մարդիկ, ովքեր պաշտոն են զբաղեցրել, որոշակի դիրք են զբաղեցրել, պետք է քննարկեն եւ իրացնեն արցախցիների պահանջը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930