Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պետք է հավատանք մեր ուժերին և թույլ չտանք, որ մեր մեջ սերմանվի պայքարի անկարողության, անճարության կործանարար զգացումը. Արման Թաթոյան

Սեպտեմբեր 02,2023 14:31

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը

Այս օրը խորհրդանշում է պայքարը մեր ժողորդի անբաժան մասի` Արցախի բնիկ հայ ժողովրդի արժանապատվության, պաշտպանված իրավունքների ու անվտանգ կյանքի համար:

Չպետք է մոռանանք նաև, որ Ադրբեջանը վարել և հիմա էլ շարունակում է հայատյաց ֆաշիստական քաղաքականություն թե´ Արցախի, թե´ Հայաստանի, էթնիկ հայկական ինքնության դեմ` բարձր հովանավորությամբ խրախուսվող ու անպատիժ հանցանքներով: Ես սա մշտապես փաստերով եմ ապացուցել:

Արցախի ժողովրդին Ադրբեջանի իշխանության ներքո ապրել ստիպելը նույնն է, ինչ հրեաներին ստիպել ապրել նացիստական ռեժիմի իշխանության ներքո: Դա կնշանակի նույն ցեղասպանության մատնել 120,000 հայերի:

Պետք է հավատանք մեր ուժերին և թույլ չտանք, որ մեր մեջ սերմանվի պայքարի անկարողության, անճարության կործանարար զգացումը։ Սա բոլոր ժամանակներում հնարավոր է միայն այն դեպքում, երբ պետությունն ունի ղեկավար պաշտոնյաներ, որոնց համար պետականության ուժն ու անվտանգությունը սեփական իշխանությունից ու պաշտոնից, քաղաքական շահերից թանկ են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930