Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անդրանիկ Թեւանյան․ 88-ի շարժման գաղափարներին ու մեր երկրի առաքելությանը տեր կանգնելը դառնում է թիվ մեկ խնդիրը

Սեպտեմբեր 02,2023 11:25

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանի ֆեյսբուքյան գրառումը

Տոն, որ գողացվել է և պետք է վերադարձվի

Հայաստանի Հանրապետությունը Ղարաբաղյան շարժման ծնունդ է: Արցախի Հանրապետության պաշտպանությունը Հայաստանի առաքելությունն է:

Եթե ուրացվում է Ղարաբաղյան շարժման գաղափարը, եթե Արցախը ճանաչվում է Ադրբեջանի մաս, եթե Հայաստանը հրաժարվում է Արցախը պաշտպանելու իր հանձնառությունից, ապա վերանում է մեր երկրի առաքելությունն ու գոյության իմաստը:

Այսօր Արցախի անկախության օրն է, բայց տրամադրությունը տոնական չէ: Մենք հիմա արցախահայության կյանքի իրավունքի համար ենք պայքարում՝ վատ ու վատագույն սցենարների արանքում:

Արցախը պաշարված է, բայց դիմանում է՝ լքված լինելով ՀՀ օրվա իշխանության կողմից: 88-ի շարժման գաղափարներին ու մեր երկրի առաքելությանը տեր կանգնելը դառնում է թիվ մեկ խնդիրը: Մեր փրկությունը մեր ձեռքերում է:

Հ.Գ.: Այսօրվա հանրահավաքն Ազատության հրապարակում 88-ի գաղափարներին տեր կանգնելու ուղերձ ունի իր մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930