Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ բյուրո․ Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեան վերականգնմամբ Արցախին ներքին եւ արտաքին ճակատներում աջակցելը այսօր առաջնահերթ անհրաժեշտութիւն է

Սեպտեմբեր 02,2023 10:21

Արցախի Հանրապետութեան անկախութեան օրուայ նախօրէին կարեւոր է համահայկական միասնականութեամբ փաստել, որ տէր ենք Ազատ, Անկախ Արցախ ունենալու, Արցախն, ի վերջոյ, Մայր Հայաստանին միացած տեսնելու մեր նուիրական երազանքին։

Արցախում այսօր որոշւում է հայութեան արժանապատւութեան ու հայկական պետականութեան լինելիութեան հարցը։

Արցախեան շարժումով սկսուած մեր նորօրեայ պատմութեան ամենաճակատագրական հանգրուանում ենք, մարտահրաւէրները շատ են, լուծումները ոչ դիւրին։ Առաւել քան երբեւէ մեր ուժերը լարելու, մեր ջանքերը մէկտեղելու եւ բազմապատկելու, մեր պայքարը նորոգելու հարց ունենք։

Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեան վերականգնմամբ Արցախին ներքին եւ արտաքին ճակատներում աջակցելը այսօր առաջնահերթ անհրաժեշտութիւն է։ Սովի, շրջափակման, զրկանքների, ցեղասպանուելու վտանգի պայմաններում առաջնագծում կանգնած արցախցին պէտք է զգայ, որ թիկունքն ամուր է, պէտք է վստահ լինի, որ պայքարում մենակ չէ։

Մեր թշնամիներին, մեր դաշնակիցներին յստակ ուղերձ պէտք է յղել, որ հայ ժողովուրդը համաձայն չէ Հայաստանը զիջումների եւ ոչնչացման տանելու, Արցախն Ադրբեջանին յանձնելու օրուայ իշխանութեան քաղաքականութեանը։

Սեպտեմբերի 2-ին աշխարհի բոլոր կողմերում, անկախ գաղափարական ու կուսակցական հայեացքներից, հայութիւնը պէտք է ոտքի կանգնի յանուն Արցախի ու յանուն արցախցիների։ Այս պայքարը համազգային է եւ մենք բոլորս անելիք ունենք։

Մենք բոլորս արցախցի ենք, առանց Արցախի չկայ՛ Հայաստան։

Հ.Յ.Դ. ԲԻՒՐՕ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930