ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Արցախի Հանրապետության օրվա առթիվ
02/09/2023
Միջազգային բոլոր նորմերին համապատասխան՝ ամուր կռվաններ ունեցող Արցախի անկախությունն այսօր ենթարկվում է անասելի ծանր փորձության. արդեն ութ ամիս շրջափակման մեջ գտնվող և բազում զրկանքներ կրող Արցախն արժանապատվորեն դիմակայում է՝ քաջ գիտակցելով, որ պայքարն անկախության համար այսօր էլ նույն նպատակն ունի, ինչ 32 տարի առաջ, և ագրեսոր ու ցեղասպան թշնամին էլ նույնն է, ինչ երեք տասնամյակ առաջ:
Ելքը իրավիճակից, ինչպես բազմիցս եմ նշել, առաջին հերթին ապազգային իշխանություններին հեռացնելն է, և չափազանց ծանր, բայց ոչ անհուսալի այս իրավիճակում հայ ժողովրդի միասնական ջանքերով Հայրենիքի արժանապատիվ պաշտպանությունը՝ զուգահեռ պատշաճ աշխատանք իրականացնելով դիվանագիտական ճակատում:
Կարդացեք նաև
Անկախության պայքարի ճանապարհին անտարբերությունը, հուսահատությունը, հարմարվողականությունն ու թուլամորթությունը չեն կարող ընկեր լինել:
Վճռականություն, արիություն, կամք ու պատվախնդրություն՝ ահա պայքարի անդավաճան ընկերները, որոնց պետք է ապավինել:
Հարմար է երևի Արցախի քարտը խաղացնելով 30 տարի բռնի իշխանություն պահել երկրում, թալանել, բանակի հաշվին կազինոներում քարշ գալ ու հետո շռնդալից պարտությունից հետո ոչ թե թասիբով ինքնասպան լինել այլ անթասիբ կերպով շարունակել լափամանի կռիվը` մտածելով որ ոչ մեկը չի հիշի իր կառավարման ժամանակվա դեգրադացիան։ Նիկոլի նման երևույթը հնարավոր դարձավ միայն Սերժ Սարգսյանի ապաշնորհ կառավարման ու համատարած կոռուպցիայի արդյունքում։