Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ․ «Կենտրոն վարչական շրջանը տեղեկություններ է հաղորդում իրենց արած կամ անելիք աշխատանքների մասին. այստեղ չի կարող խախտում լինել»․ «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 02,2023 08:57

Կենտրոն համայնքի ղեկավար Սամվել Ղուկասյանը, ավագանու ընտրություններին ընդառաջ, անթաքույց «կաշառք» է առաջարկում երեւանցիներին: Նախ՝ ընդգծենք, որ նա ընդգրկված է ՔՊ-ի ավագանու ցուցակում, եւ արդեն մի քանի օր է, ինչ, քարոզարշավի մեկնարկին զուգահեռ, Կենտրոն վարչական շրջանի էջով գովազդում է, թե ճանապարհների եւ բակերի նորոգումներ են արվել, խաղահրապարակներ կառուցվել եւ այս բնույթի տարատեսակ «գայթակղիչ» խոստումներ ու գովազդներ:

Օրինակ՝ երեկ շատ «ճոխ» ներկայացրել են, որ Երեւանի կենտրոնում գտնվող շենքերից մեկի բակն են բարեկարգել, խաղահրապարակ կառուցել կամ Հյուսիսային պողոտայում նոր աղբամաններ տեղադրել:

ԿԸՀ-ից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց՝ արդյոք չեն արձանագրել Կենտրոնի թաղապետի կողմից թույլ տրված ընտրախախտումները եւ ընտրակաշառքի ակնհայտ դեպքերը:

«Հրապարակած գրառումից ակնհայտ է, որ Կենտրոն վարչական շրջանը տեղեկություններ է հաղորդում իրենց արած կամ անելիք աշխատանքների մասին. այստեղ չի կարող խախտում լինել, քանի որ, որպես հանրային հաշվետվություն, վարչական շրջանը ներկայացնում է իր կողմից արված աշխատանքները: Եթե լիներ հրապարակում, որտեղ անդրադարձ լիներ նրան, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը ավագանու անդամի թեկնածու է, ու կոչ արվեր ընտրել այդ թեկնածուին կամ մասնակցել ընտրություններին, այսինքն՝ ընտրությունների կոնտեքստով գրառում արվեր, այդ դեպքում նոր կդիտարկվեր խախտում»,-պարզաբանեցին ԿԸՀ-ից:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930