Լրահոս
Օրվա լրահոսը

Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդը կոչ է արել բացել Լաչինի միջանցքը

Սեպտեմբեր 01,2023 23:59

Tert.am. Օգոստոսի 31-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը, Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանի ուղեկցությամբ, հանդիպում է ունեցել Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Ալեքսանդրիայի Պապ և Սբ. Մարկոսի աթոռի պատրիարք Թավադրոս Երկրորդի հետ։ Հայտնել է Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը։

Հանդիպմանը ՀՀ դեսպան Հր․ Փոլադյանը ղպտի հոգևոր առաջնորդին է ներկայացրել Ադրբեջանի իշխանությունների կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման արդյունքում Լեռնային Ղարաբաղում ստեղծված աղետալի հումանիտար իրավիճակը և ընդգծել միջազգային հանրության կողմից անհապաղ և հասցեական արձագանքի անհրաժեշտությունը՝ կանխելու համար Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ իրականացվող էթնիկ զտումների քաղաքականությունը և ապահովելու ԼՂ հայերի անվտանգությունը և իրավունքները։

Պապ Թավադրոս Երկրորդը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին բացել Հարավային Կովկասի Լաչինի միջանցքը՝ բնակչության անվտանգության ապահովման և նրանց սովից փրկելու նպատակով՝ ընդգծելով, որ այս կենսական միջանցքը փակվել է դեռևս 2022թ․ դեկտեմբերից։

«Ուղղափառ եկեղեցու առաջնորդը հույս է հայտնել, որ երկու հարևան երկրների միջև խաղաղություն կհաստատվի»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հանդիպման ընթացքում Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Թավադրոս Երկրորդին է փոխանցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերը՝ մասնակցելու Հայաստանում ս․թ․ հոկտեմբերին կայանալիք Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930