Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում խոսեց նոր ուսումնական տարվա առաջին օրը հանրակրթական դպրոցներում որոշ դասագրքերի բացակայության մասին։
«Հիմա 2-րդ, 5-րդ եւ 7-րդ դասարանի ոչ մի դասագիրք տպագրված չէ։ Ես որ կառավարությունում էի աշխատում, Վազգեն Սարգսյանը վարչապետն էր։ Մարզպետների հետ խորհրդակցության ժամանակ մարզպետներից մեկը հարց բարձրացրեց, որ նոր ուսումնական տարին շուտով սկսվում է, բայց մենք դեռ դպրոցական մատյաններ չենք ստացել։
Գիտե՞ք Վազգեն Սարգսյանը ինչ պատասխանեց։ Ասաց, եթե սեպտեմբերի 1-ին որեւէ դպրոցում մատյան չեղավ, բոլորդ ձեր գլխի մասին մտածեք։ Ու սեպտեմբերի 1-ին բոլոր դպրոցները մատյան ունեին։ Ընդամենը մատյան, այն էլ այն ժամանակներում։ Հիմա՝ մի ամբողջ հսկայական նախարարություն, միլիոններով աշխատավարձ։ Ու ինչ պիտի անեն երեք միլիոնանոց մի փոքր երկրում, որի կեսն էլ ապրում է Երեւանում։ Պիտի գիրք տպեն ու տանեն, հասցնեն դպրոց։ Եվ ձրի էլ չի, ծնողները դրա փողը տալիս են»,-ասաց նա։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ