Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

30.000 երեխաների ծանր վիճակը հայտարարություններով չի մեղմվում․ Գեղամ Ստեփանյանի պատասխանը՝ Շառլ Միշելին

Սեպտեմբեր 01,2023 23:45

168.am. Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը թվիթերյան իր միկրոբլոգում՝ «X»-ում, պատասխանել է ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը։

«Դուք ջանքեր եք գործադրում, դրանք տեսանելի են, բայց ոչ շոշափելի։ 120,000 մարդու, այդ թվում՝ 30,000 երեխաների ծանր վիճակը հայտարարություններով չի մեղմվում։ Մարդիկ օրվա հաց էլ չունեն։ Դիվանագիտությունը դանդաղ է աշխատում, մինչդեռ մարդիկ կանգնած են սովի առաջ»։

Հիշեցնենք, որ Շառլ Միշելն Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն էր տարածել, որում ասվում է, որ տեղում հումանիտար իրավիճակն արագորեն վատթարանում է, և հրամայական է, որ միջոցներ ձեռնարկվեն տեղի բնակչության կարիքները բավարարելու համար: Եվրոպական խորհրդի նախագահն առաջարկել է փուլային մոտեցում, որը «կարտացոլեր Լաչինի միջանցքի լիարժեք գործունեության և Աղդամի երթուղու բացման հաջորդականությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930