Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Պետք է գործադրուին բոլոր արդիւնաւէտ միջոցները, որպէսզի Ազրպէյճանը անյապաղ եւ անվերապահ ապաշրջափակէ Լաչինի միջանցքը․Բողոքի նամակներու յանձնում

Սեպտեմբեր 01,2023 23:23

arfd.am. Այսօր, 1 Սեպտեմբեր 2023-ի առաւօտեան ժամը 10.30-ին, Կիպրոսի երեսփոխանական ժողովի ատենապետ Վահան Այնէճեան եւ Կիպրոսի Հայ Դատի Յանձնախումբի ատենապետ Յակոբ Գազանճեան, յաջորդաբար այցելեցին Կիպրոսի արտաքին գործոց նախարարութիւն, ապա Եւրոպայի դեսպանատուն։

Երեսփոխանական ժողովի ատենապետը՝ նախարարութեան հայկական հարցերու պատասխանատու տիկին Խարալամպուսին յանձնեց նամակ մը, ուղղուած Արտաքին գործոց նախարարին։ Նամակ մը յանձնուեցաւ նաեւ եւրոպական դեսպանատուն ուղղուած Եւրոպական խորհուրդի նախագահ Շառլ Միշելին։

Զոյգ նամակները, կը պարզէն Արցախի մէջ տիրող ճգնաժամը, շեշտելով լեռնային Ղարաբաղի/Արցախի բնիկ հայ բնակչութեան ինքնորոշման իրաւունքի անփոխարինելիութիւնը՝ Ազրպէյճանի ցեղասպան քաղաքականութեան դիմաց անհերքելի իրաւունքները պաշտպանելու մասին։ Նաեւ պետք է գործադրուին բոլոր արդիւնաւէտ միջոցները, որպէսզի Ազրպէյճանը անյապաղ եւ անվերապահ ապաշրջափակէ Լաչինի միջանցքը, ապահովէ ազատ ու անկաշկանդ շրջանառութիւնը եւ վերցնէ Հաքարի կամրուջի ապօրինի անցակետը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930