«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը, ինչպես հայտնի է, դադարեցրել է քարոզարշավը սահմանային լարված իրավիճակից ելնելով, իսկ ավելի վաղ կուսակցության անդամները հանդիպումներ էին ունեցել Նորքի զանգվածում:
Կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Սուրեն Պետրոսյանը քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ եթե ուզում են ինչ-որ բան փոխվի, պետք է նախ մարդկանց մոտ հույս ու հավատ վերականգնել ու պայքարելու կամք արթնացնել. «Մենք ուզում ենք խորքային փոփոխություններ լինեն, բայց չենք ասում՝ եկեք հենց մեզ վստահեք: Ասում ենք՝ խնդրում են ձեզ, առաջին հերթին վստահեք ինքներդ ձեզ, որովհետեւ հաճախ մարդիկ ասում են՝ մենք վերջացած ենք, տապալված ենք, մեր միակ տարբերակը այս նվաստացմանը համակերպվելն է: Մենք ուզում ենք փոխել հենց այս մթնոլորտը»:
Մի տիկին Սուրեն Պետրոսյանին մոտենալով՝ հետաքրքրվել էր. «Սուրենն եք հա՞, երիտասարդ, գեղեցիկ…ինչ կարելի է անել Արցախի հետ կապված»: «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության լիդերն ի պատասխան նշել էր. «Այնքա՜ն բան է հնարավոր անել, ոչ չեք կարող պատկերացնել, բայց այդ փոփոխությունները նախ այստեղ պետք է լինեն, նախ ինքդ պիտի նպատակ ունենաս քոնը պահելու…»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից: