aysor.am. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X (նախկին Թվիթեր) սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է Գեղարքունիքի ուղղությամբ ադրբեջանական վերջին ագրեսիային:
«Այսօր ադրբեջանական զինուժը անօդաչու թռչող սարքերի և ականանետների կիրառմամբ գրոհել է Սոթքի և Նորաբակի ուղղությամբ գտնվող հայկական մարտական դիրքերը, ինչի հետևանքով զոհվել է 3 և վիրավորվել 2 զինծառայող։ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունները, որոնք զուգորդվում են ռազմատենչ հռետորաբանությամբ, Ադրբեջանի քաղաքականության շարունակությունն են»,- գրել է Փաշինյանը։
Today 🇦🇿 AF , using #UAV's and mortars attacked positions towards the #Armenia|n combat outposts nearby #Sotk & #Norabak, leaving 3servicemen dead & 2wounded. Encroachments on the territorial integrity of 🇦🇲, combined with warmongering rhetoric, are a continuation of 🇦🇿 policy
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) September 1, 2023