Թալինի ավագանու «Ապրելու Երկիր» խմբակցության ղեկավար, կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Որպես Թալին համայնքի ավագանու անդամ, «Ապրելու Երկիր» խմբակցության ղեկավար, խստորեն դատապարտում եմ Թալինի համայնքապետարանի կողմից կազմակերպված՝ Սուպեր Սաքոյի համերգային ծրագրի անցկացումը։
Ադրբեջանի կողմից իրականացված սադրանքների հետևանքով ունենք զոհեր և վիրավորներ, իսկ Թալինի կենտրոնական հրապարակում համերգ է։
Սա արժեհամակարգի իսպառ բացակայության արդյունք է»։
Կարդացեք նաև