Այս պահին «Հաղթանակ» կուսակցության անդամները Եռաբլուրում են։
Սոթքում տեղի ունեցած սրացումների, ինչպես նաև զինծառայողների մահվան պատճառով կուսակցությունները չեղարկեցին Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում այսօր նախատեսված միջոցառումները։
«Հաղթանակ» կուսակցությունը չեղարկեց Մալաթիա-Սեբեստիա վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպումը։ Փոխարենը Հարավ-Արևմտյան Բ2 թաղամասից «Հաղթանակ» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Վիկտոր ՄՆացականյանի գլխավորությամբ կուսակցության անդամները, թաղամասի որոշ բնակիչներ երթով ընթացան դեպի Եռաբլուր, իրենց հարգանքի տուրքը մատուցեցին զոհված զինծառայողների հիշատակին։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ