Այս տարի Շիրակի մարզում առաջին դասարանցիների թիվը նվազել է մոտ 200 աշակերտով․ անցած ուսումնական տարում 2893 էր, այս տարի՝ 2687։
Այս մասին Aravot.am-ը տեղեկացավ Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Հրայր Կարապետյանից։ Պաշտոնյան շեշտեց, որ թիվը խիստ նախնական է, հնարավոր է մինչև սեպտեմբերի կես փոփոխության ենթարկվի։
«Այս պահին թվերը դեռ ճշտվում եմ, բայց կարող եմ ասել, որ մարզի աշակերտության թիվը գրեթե պահպանվել է, մոտ 32 հազար է։
Առաջին դասարանցիների թվաքանակը, ցավոք, նախորդ ուսումնական տարվա հետ համեմատ որոշակի նվազել է։ Այդ նվազումը կարելի է չբնորոշել տվյալ ժամանակահատվածի և նախորդ ժամանակահատվածի միջև տարբերությամբ ու համեմատությամբ, այլ պետք է պարզապես հասկանալ, որ դեռ հնարավորություն կա և, որպես կանոն, փորձը ցույց է տալիս, որ առաջիկա տաս օրերի ընթացքում թվային տվյալները կարող են լրացվել։
Կարդացեք նաև
Վերջնական արդյունքը մենք կունենանք մինչև սեպտեմբերի 10-ը»,-ասաց Հրայր Կարապետյանը։
Շիրակի մարզի մի քանի հեռավոր գյուղեր առաջին դասարանցիներ չունեն։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ