Ադրբեջանի այս նոր հարձակումը ՀՀ ինքնիշխան տարածքի վրա ուղիղ վնաս է հասցնում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Եվրոպայի միջնորդական ջանքերին, X-ի իր միկրոբլոգում (նախկինում՝ Թվիթեր) գրել է. ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը և շեշտել, որ այս պահին էլ ադրբեջանական հարձակումը դեռ շարունակվում է։
«Դա ուղղակի վնաս է հասցնում խաղաղ բանակցությունների շարունակվող գործընթացին և ներկա դրությամբ Ադրբեջանի ստանձնած բոլոր պարտավորությունների խախտում է:
Ագրեսորը պետք է պատասխանատվության ենթարկվի հրադադարի խախտումների և բոլոր հետևանքների համար»,- գրել է Մարուքյանը։