Լրահոս
Օրվա լրահոսը

«Որտե՞ղ է ԵՄ առաքելությունը»

Սեպտեմբեր 01,2023 16:38

Որտե՞ղ է ԵՄ առաքելությունը

Կարևոր է ուշադրություն դարձնել հետևյալ անհիմն հայտարարություններին.

1. Իշխող կուսակցության պատգամավորները, մասնավորապես՝ Վահան Ալեքսանյանը, հայտարարում էին, որ «հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելությունը Ադրբեջանի հնարավոր ագրեսիան զսպող գործոն կլինի»։

2. Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հայտարարել է․ «Եթե Ադրբեջանը չհարձակվի, ԵՄ առաքելությունը հաջողված կհամարվի»։

📌 Կարող ենք արձանագրել հետևյալը․

🔻Նախ՝ ԵՄ առաքելությունը չի դարձել Ադրբեջանին զսպող գործոն։ Բաքուն գնդակոծության է ենթարկում ՀՀ ԶՈՒ դիրքերը, ինչպես նաև բուն ԵՄ առաքելության անդամներին։

🔻Երկրորդ՝ Ռիտերի տրամաբանությունից ելնելով՝ առաքելությունը հաջողված չէ, քանի որ Ադրբեջանն, այնուամենայնիվ, հարձակվել է Հայաստանի վրա։

Եթե դա այդպես չէ, ապա ԵՄ առաքելությունից պահանջվում է հայտարարություն այն մասին, թե ով ում վրա է հարձակվել և երբ։ Մինչ այս պահը լռություն է տիրում:

Հայկական ալիք

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930