Լրահոս
Օրվա լրահոսը

Անչափահասների կողմից կատարված 220 և անչափահասների նկատմամբ կատարված հանցագործություններով 699 քրեական վարույթ․ 2023թ. առաջին կիսամյակում

Սեպտեմբեր 01,2023 16:26
qreakan

ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է 2023թ. առաջին կիսամյակի ընթացքում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների, ինչպես նաև անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթների ընդհանուր շարժընթացը։

Ըստ այդմ՝ 2023թ. 1-ին կիսամյակի ընթացքում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում քննվել է 220 քրեական վարույթ։

Նշված վարույթներից 24-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 33 անչափահասի նկատմամբ ուղարկվել դատարան։ 60 վարույթ կարճվել է, որից 36-ը` ռեաբիլիտացնող, իսկ 24-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով։ 23 վարույթով ավարտվել են վարութային և ապացուցողական գործողությունները, 106-ի նախաքննությունը շարունակվում է:

Դատարան ուղարկված վարույթներից 1-ը քննվել է սպանության, 5-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 1-ը՝ կողոպուտի, 6-ը՝ գողության, 2-ը՝ խուլիգանության, 1-ը՝ զենքի, 3-ը՝ թմրամիջոցների հետ կապված, 5-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:

Ոչ ռեաբիլիտացնող հիմքերով 33 անչափահասի նկատմամբ որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու կամ դադարեցնելու մասին: 

Նույն ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 699 քրեական վարույթ: Դրանցից 203-ը կարճվել է, որից 179-ը՝ ռեաբիլիտացնող, իսկ 24-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքերով։

36 վարույթի նախաքննությունն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 35 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, 100-ով ավարտվել են վարութային և ապացուցողական գործողությունները, 340 քրեական վարույթ փոխանցվել է 2023 թվականի 2-րդ կիսամյակ:

Դատարան ուղարկված վարույթներից 3-ը քննվել են առողջությանը ծանր վնաս պատճառելու, 2-ը՝ մարդուն առևանգելու, 7-ը՝ սեքսուալ բնույթի գործողությունների, 24-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:

Դատարան ուղարկված վարույթներով 35 մեղադրյալից 16-ը հանդիսացել են անչափահաս տուժողի ընտանիքի անդամներ, 3-ը՝ խնամակալ, հոգաբարձու, 1-ը՝ բժշկական հաստատության աշխատակից: Մնացած 15 դեպքերը կատարվել են այլ անձանց կողմից:

Դատարան ուղարկված վարույթներով 44 տուժողից 24-ը եղել են մինչև 12, 7-ը՝ 12-14, 10-ը՝ 14-16, 3-ը՝ 16-18 տարեկան:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930